Լոռու մարզում Toyota-ի և Mercedes-ի բախման հետևանքով վիրավորներից մեկը մահացել է

Երեկ՝ հուլիսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 48-ամյա Հրաչ Մկրտչյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 27-ին Լոռու մարզում տեղի ունեցած  ավտովթարից հետո, երբ  բախվել էին նրա վարած Toyota Land Cruiser  Prado-ն ու 42-ամյա Գուրգեն Դանիելյանի վարած Mercedes-ը, ինչի հետևանքով  2 հոգի  տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ 

 

Ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել էին Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 48-ամյա Հրաչ Մկրտչյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի և 42-ամյա Գուրգեն Դանիելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:  Վթարի հետևանքով Toyota-ն դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին, կոտրել այն, մոտ 20 մետր գլորվելով, հայտնվել ձորակում։ Վթարի հետևանքով վարորդներից Հ․ Մկրտչյանն ու նրան ուղևոր՝ Վանաձոր քաղաքի բնակիչ 48-ամյա Գեորգի Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ 

Քաղաքականություն