Արարատի մարզում իրանական համարանիշներով բեռնատար Volvo-ն մխրճվել է գազալցակայանի տարածք
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում իրանական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը, որը բարձված է եղել բիտումով, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Երասխի կալցավոյում», դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել է շրջանաձև հատվածի բազալտե եզրաքարերին, կոտրել մի քանիսը, ապա առաջ ընթանալով՝ բախվել հարևանությամբ գործող գազալցակայանի պարսպին ու ծառերին և կողաշրջված վիճակում հայտնվել գազալցակայանի տարածքում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
31-ամյա կինը սրբիչով խեղդամահ է արել տղամարդուն
2021թ. հուլիսի 02-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, մի կնոջից ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել՝ Եղվարդ քաղ...
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59–ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ
Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում 59-ամյա Տիգրան...
Ադրբեջանցիները դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել են սպառնալ, գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը. ՄԻՊ
Երեկ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և...
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 16-ամյա տղան իր 2 ընկերներին փրկելուց հետո ջրահեղձ է եղել
Երեկ՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամ...