Լիբանանում ցուցարարները փակել են ճանապարհները խորացող տնտեսական անկման պատճառով

Լիբանանում ցուցարարները փակել են ճանապարհները տնտեսական անկման խորացման պատճառով, ինչը հանգեցրել է վառելիքի ճգնաժամի եւ էլեկտրաէներգիայի խիստ պակասի: 
Ցույցերը տեղի են ունենում վառելիքի գների բարձրացմանն ընդառաջ, ինչը, ըստ Էներգետիկայի նախարարության, ուժի մեջ է մտնելու հունիսի 29-ից: 
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վառելիքի պակասի պատճառով էլեկտրաէներգիայի անջատումները խափանումներ են առաջացրել մայրաքաղաքում գտնվող Բեյրութի գլխավոր հիվանդանոցում եւ անվտանգության ուժերի շտաբում: 
AFP-ի թղթակիցները հայտնել են, որ Բեյրութում ցուցարարները փակել են հիմնական ճանապարհները եւ այրել անվադողեր ու աղբամաններ: Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հայտնում է, որ մայրաքաղաքից հյուսիս եւ հարավ-արեւելք ճանապարհները նույնպես փակ են: 
Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիյա քաղաքում ցուցարարները մեքենաները կայանել են գլխավոր ճանապարհի մոտ՝ երթեւեկությունը կանգնեցնելու համար: 
Ցույցերը հաջորդել են հանգստյան օրերին անվտանգության ուժերի եւ ցուցարարների բախումներին, որոնց արդյունքում հյուսիսային Տրիպոլի քաղաքում վիրավորել է մոտ 20 մարդ, և այս ամենը լիբանանյան ֆունտի կտրուկ անկումից հետո:    
Տեղական արժույթն այժմ վաճառվում է ռեկորդային ցածր գնով` ավելի քան 17,000 լիբանանյան ֆունտ մեկ դոլարի դիմաց սեւ շուկայում: