Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Renault-ն. կա 2 զոհ
Այսօր՝ հունիսի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել են սպառնալ, գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը. ՄԻՊ
Երեկ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և...
31-ամյա կինը սրբիչով խեղդամահ է արել տղամարդուն
2021թ. հուլիսի 02-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, մի կնոջից ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել՝ Եղվարդ քաղ...
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. 59–ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ
Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում 59-ամյա Տիգրան...
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 16-ամյա տղան իր 2 ընկերներին փրկելուց հետո ջրահեղձ է եղել
Երեկ՝ հուլիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Բաղրամ...