Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հունիսի 28-ից հուլիսի 3-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 
Հանրապետության տարածքում` 
Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-3-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ 
Օդի ջերմաստիճանը հունիսի 28-30-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝ 

Հունիսի 28-30-ը, հուլիսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: