Հասարակություն

Եղանակը Հայաստանում. բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտան իրավիճակ. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն՝ նորմայից բարձր

Lilit T.
Եղանակը Հայաստանում. բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտան իրավիճակ. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվություն՝ նորմայից բարձր

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 27-ին ու 28-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +38 ․․․ +39 աստիճան։ 

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: 

Հունիսի 27-ից հուլիսի 2-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ 

Երևանում այսօր ցերեկը, հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ի ու 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250