Այվազյանը արձագանքել է ԱԽ քարտուղարի մեղադրանքներին

Արա Այվազյանը արձագանքել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, թե Այվազյանն իր պաշտոնավարման ժամանակ տորպեդահարել ու խոչընդոտել է գերիների հարցի լուծումը, փոխանցում է Sputnik Արմենիա տելեգրամ ալիքը։

 

«Հարցազրույցը ես չեմ լսել, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա ես անհեթեթությունները չեմ մեկնաբանում»,-ասել է Այվազյանը՝ չբացառելով, որ հարցազրույցն անձամբ դիտելուց հետո ավելի մանրամասն կմեկնաբանի, եթե հարկ համարի։

 

Հիշեցնենք, որ ԱԽ քարտուղարը մեղադրել էր Այվազյանին` նշելով, որ վերջինս, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, մենք չունենք: Երբ նա պաշտոնից հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց, որ այս հարցը լուծվի: