Արտակ Դավթյանը` Սամվել Բաբայանին Պաշտպանության նախարար նշանակելու մասին

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը մեկնաբանել է զանգվածային լրատվամիջոցներում՝ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու մասին լուրերը։ 

«Ես նման տեղեկություն չունեմ և դա դուրս է ԳՇ պետի իրավասություններից, այլ մեկնաբանություն չունեմ»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին Դավթյանն ասաց լրագրողների հետ զրույցում։ 

Հարցին, թե առաջիկայում կշարունակի՞, արդյոք, պաշտոնավարել, Դավթյանը պատասխանեց, որ ինքը զինվորական է և ծառայում է մինչև համապատասխան որոշում կայացնելը։ 

«Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում»,- նշեց ԳՇ պետը։

Քաղաքականություն