ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվելով բախվել գազատար խողովակին. կա երեք վիրավոր

Այսօր՝ հունիսի 21-ին,  ավտովթար  է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում  16-ամյա Հարություն Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է, իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով  Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազատար խողովակին: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հարություն Ե.-ն, նրա ուղևորներ,  10-ամյա Արթուր Ե.-ն, ում բնակության վայրը ճշտվում է և  14-ամյա Դավիթ Ե.-ն, ում ամբողջական տվյալները  նույնպես  պարզվում  են,   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:   

 

Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Վաղարաշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պեռտ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

 

Քաղաքականություն