Հասարակություն

Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների հերոսներին

Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների հերոսներին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին: 

Նրան պանթեոնում մոտենում և աջակցության խոսքեր էին հնչեցնում զոհված զինծառայողների հարազատներ, հարգանքի տուրք մատուցելու եկած քաղաքացիներ: 

Նա ծաղիկներ խոնարհեց զոհվածների շիրիմներին և բոլորի առջև ծնկի իջավ: 

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ խոնարհեց նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմաքարերի, ինչպես նաև ծաղկեպսակ դրեց զոհված հերոսների հուշահամալիրի մոտ: 

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250