Ղարաբաղյան հարցի վրա ընտրությունների արդյունքների ազդեցության մասին վաղ է խոսել. Լավրով

Հայաստանում խորհրդանական ընտրությունները նոր են ավարտվել, դեռ վաղ է խոսել Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 

ԵԱՀԿ  գլխավոր քարտուղար Հելգա Շմիդթի հետ բանակցություններում Լավրովն ասել է, որ պետք է սպասել, թե երբ Հայաստանում կառավարություն կձևավորվի: 

«Մենք ելնում ենք այն բանից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև երկրորդ հայտարարությունն աշխատում են, որ համապատասխանում են ներգրավված կողմերի շահերին»,-ասել է նա: 

Շմիդթը համաձայնվել է Լավրովի հետ:

Քաղաքականություն