Գեղարքունիքի մարզում մեքենան ընկել է ձորը՝ Սևանա լճի ափ. երեխա է մահացել, 7-ը` տեղափոխվել են ԲԿ

Այսօր՝ հունիսի 21-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի  93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին  դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝  Սևանա լճի ափի  մոտ: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է  Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն քանի որ, ըստ նախնական տեղեկությունների՝  վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնություհը: Վիրավորներին  առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ճամբարակի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մի քանի վիրավորների էլ  հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները: 

Քաղաքականություն