
Բաքվում ընթանում է 13 հայ ռազմագերիների գործով դատական նիստը

Բաքվի դատարանում ընթանում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող 13 հայ ռազմագերիների գործով դատական նիստը։
Նշված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Եղիշ Հովհաննեսի Աստանյանը, Կարեն Արմենի Արամյանը, Տիգրան Մանիկի Ավագյանը, Գրիգոր Գևորգի Գևորգյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովիկի Գևորգյանը, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը, Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Անդրանիկ Սրապի Սուքիասյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը, Գրիգոր Սեյրանի Սաղաթելյանը և Էդուարդ Արմենի Կիրակոսյանը:
Բաքուն հայ ռազմագերիներին մեղադրում է 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի «տարածք մուտք գործելու համար»։