Հոսանքազրկումներ ընտրատեղամասերում

Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում դռները փակվել է 20։00֊ից սկսած. սկսվում է հաշվարկի պրոցեսը։

Թեպետ սկսվել է հաշվարկը, սակայն դրանից առաջ միջադեպ է գրանցվել Օձունի ընտրատեղամասում։ Օձունի 25/58 ընտրատեղամասում ընտրության ավարտից 10 րոպե առաջ հոսանքն անջատվել է։

 

Աշտարակ քաղաքի կենտրոնական հատվածը ժամը 16:00-ից մինչև 17:50-ը հոսանքազրկված է եղել։ Այդ մասին էլ «Հետքին» տեղեկացրին քաղաքի բնակիչները։

 

Արմավիրի մարզի Ագեշատ համայնքի թիվ 14/26 ընտրատեղամասը ևս ժամը 17:25 րոպեին հոսանքազրկվեց՝ մոտ 10 րոպեով։ Տեղեկատվությունը հաստատեց նաև ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

 

Այդ ընթացքում ընտրողները ստիպված քվեախցից դուրս էին ընտրում քվեաթերթիկը, քանի որ խցում մութ էր։ Ոմանք նաև օգնության կարիք ունեցան և քվեախուց մտան երկու հոգով։

Նշենք, որ Այգեշատում օգնության կարիք ունեցողները համեմատաբար շատ են։ Ժամը 17:45-ի դրությամբ օգնության կարիք է ունեցել 16 ընտրող։