
Հայաստանի կառավարական օդանավը Բաքու է մեկնո՞ւմ․ Արայիկ Հարություննյանը արձագանքել է

Հրապարակը հայտնում է, թե մինչ ՀՀ-ում եռում է ընտրական պրոցեսը, ՀՀ կառավարական օդանավը Թբիլիսիից ուղևորվում է Բաքու: Ըստ հրապարակի՝ հայտնի չէ, թե ում է տեղափոխում ինքնաթիռը։
Վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարություննյանը, անդրադառնալով լուրին, գրել է․
«Կառավարությանը մոտ աղբյուրները հաղորդում են, որ տեղափոխում է Հրապարակի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին: Կարող ես լրագրությունը հավասարեցնել զրոյի, բայց սենց ջախջախել չես կարող: Բրավո...»։