Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. անիվի պայթելու հետևանքով «03»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. Shamshyan. com
Հունիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Գեղամավան գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գագիկ Բադալյանը իր վարած ՎԱԶ 2103 մակնիշի ավտոմեքենայով Գագարին- ավտոճանապարհի 0.2 կմ-ին ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով չի կարողացել կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Բադալյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 54-ամյա Հավերժ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել, կան վիրավորներ
ՌԴ Կեմերովոյի մարզում L-410 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է յոթ մարդ, հաղորդում է 360tv-ն:Տեղի արտակարգ իրավիճակն...
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 6 տուժածների թվում ՌԴ քաղաքացիների կան. Shamshyan. com
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ-ին բախվե...
Ապարանի ջրամբարից դուրս է բերվել տղամարդու դի. Shamshyan .com
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կ...
Իրանում կործանվել է ընտրատեղամասերից քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը. կան վիրավորներ և զոհ
Իրանում վթարի է ենթարկվել նախագահական ընտրություններում տեղամասերից քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը: Արդյունքում մեկ մարդ...