Ապարանի ջրամբարից դուրս է բերվել տղամարդու դի. Shamshyan .com
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 17-ին Ապարանի ջրամբարի հարակից տարածքում գտնվող «Պողոս-Պետրոս» չգործող եկեղեցու մոտ ջրամբարից դիակի դուրսբերման փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ նշված ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։
Դեպքի վայր է ժամանել ԱԻն ջրասուզակը, ով ջրամբարից դուրս է բերել Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Էդիկ Ս-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Շարո Հ-ի հետ այցելել են Ապարանի ջրամբար, որտեղ Էդիկ Շ-նի հետ միասին օղի են օգտագործել, ինչից հետո վերջինս լողալու նպատակով մտել է ջուրը և ջրահեղձ է եղել։
Դեպքի վար ժամանած դատական բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել, կան վիրավորներ
ՌԴ Կեմերովոյի մարզում L-410 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է յոթ մարդ, հաղորդում է 360tv-ն:Տեղի արտակարգ իրավիճակն...
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 6 տուժածների թվում ՌԴ քաղաքացիների կան. Shamshyan. com
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ-ին բախվե...
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. անիվի պայթելու հետևանքով «03»-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ. Shamshyan. com
Հունիսի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Գեղամավան գյուղի բնակիչ՝ 50-...
Իրանում կործանվել է ընտրատեղամասերից քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը. կան վիրավորներ և զոհ
Իրանում վթարի է ենթարկվել նախագահական ընտրություններում տեղամասերից քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռը: Արդյունքում մեկ մարդ...