Կորոնավիրուսային հիվանդության այսօրվա տվյալները

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 086 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 86-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է  215 893 (+238) մարդ, այս պահին բուժվում է 2607 (-153) մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5586 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4492 (+1), իսկ այլ պատճառներով՝ 1094 (+0):

Վերջին մեկ օրում մահացել է 1 մարդ: