
Երևանում փողոցներ կանվանափոխվեն․ ավագանին որոշում կընդունի

Երևանի ավագանին հունիսի 22-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի Երևանում մի քանի փողոցների անվանափոխության մասին։
Մասնավորապես, որոշում կընդունվի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ՝ «Հրանտ Վարդանյան փողոց»։
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիր Շահամիրյան փողոցը, ի պատիվ հայր և որդի Շահամիր և Հակոբ Շահամիրյաններ, անվանափոխել Շահամիրյանների փողոց: