ԱՆ-ն անդրադարձել է բժշկական կազմակերպությունների աշխատակիցներին հանրահավաքի տանելու ահազանգին

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը: Հիշեցնենք՝ վերջինս գրել էր, որ «Ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, որ մարզպետարաններից հրահանգել են մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին Նիկոլի հավաքին ապահովել անձնակազմի ներկայությունը»: 

«Անդրադառնալով բժիշկ-վիրաբույժ «Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոն»-ի ղեկավար Սամվել Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը, թե «Ստացել եմ բազմաթիվ ահազանգեր, որ մարզպետարաններից հրահանգել են մարզային բժշկական կազմակերպությունների տնօրեններին Նիկոլի հավաքին ապահովել անձնակազմի ներկայությունը», առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ հերյուրանք տարածելուց, Արտահերթ խորհրդարանական ընտրությունից առաջ ձայներ հավաքելու և հանրությանը մոլորեցնելու նպատակով: 

Բավական է սեփական ձևաչափն ու վարքագիծը փորձել վերագրել ներկայիս իշխանությանը»,- ասված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ