ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մումբայում մեքենան անսպասելիորեն ընկել է չօգտագործվող ջրհորի մեջ
Հնդկաստանի Մումբայ քաղաքում, որտեղ ավտոկայանտեղին կառուցել էին ջրհորի վրա, մեքենան անսպասելիորեն ընկել է այդ չօգտագործվող ջրհորի մեջ, հայտնում է BBC լրատվականը:
Մումբայի ոստիկանությունն ասել է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, և հավելել, որ կոտրվել է ջրհորի երկաթբետոնե ծածկը։ Միջադեպից հետո ջրհորի ջուրը դատարկվել է և մեքենան հանվել է այնտեղից։ Մեքենայի տերն էլ ասել է, որ երբեք չէր պատկերացնի, որ այդպիսի բան տեղի կունենա, և տեղյակ չէր այդ ջրհորի մասին:
«Ես իմ երազներում չէի կարող պատկերացնել, որ այսպիսի դեպք կլինի: Եթե իմանայինք, ապա ինչո՞ւ պիտի մեքենան այնտեղ կայանեինք։ Մեզ դրա մասին երբեք չեն տեղեկացրել»,- ասել է մեքենայի սեփականատեր Քիրան Դոշին: Հայտնի է, որ ջրհորը փակվել է 40 տարի առաջ՝ կայանատեղի կառուցելու համար։