Երևան քաղաքի բոլոր ոստիկաններին քաղաքացիական հագուստով տարել են Սյունիք. ինչպես է մեկնաբանում Ոստիկանությունը

 Ոստիկանության Երևանի վարչության բոլոր ծառայողներին քաղաքացիական հագուստ են հագցրել ու ստիպել Փաշինյանի հետ մեկնել Սյունիք: Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը` հղում անելով իր աղբյուրին:

Ըստ տեղեկության՝  Երևան քաղաքի բոլոր տղամարդ ոստիկաններին քաղաքացիական հագուստով տարել են Սյունիք՝ ապահովելու Նիկոլ Փաշինյանի երթի գլխաքանակը։ Երևանում մնացել են միայն կին ոստիկանները, որոնց հրահանգված է մինչև ուշ գիշեր ուժեղացված ծառայություն իրականացնել:

 

Auroranews-ը կապ հաստատեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ: Վերջինս անհեթեթ համարեց տեղեկությունը, ասելով, որ նա ևս ոստիկան է և գտնվում է Երևանում` իր աշխատասենյակում:

 

Հարցին` քանի ոստիկան է ուղեկցել Նիկոլ Փաշինյանին և արդյոք վերջիննես քաղաքացիական հագուստով են ծառայություն իրականացնելու,  Գաբրիելյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել:

Քաղաքականություն