Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին մեքենա է այրվել. վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Հունիսի 14-ին, ժամը 13:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին՝ երկաթգծերի մոտ, այրվում է ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ Ա. Ն.): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:19-ին, մարվել՝ 13:36-ին: Ավտոմեքենան այրվել է: 

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Վարդենիսի բժշկական կենտրոնում: