Վաղը ժամը 07.30-ից հազարավոր մեքենաներով կշարժվենք դեպի Սյունիք. Փաշինյանը բոլորին հրավիրեց ազգային միասնության ավտոերթի

Ոմանք փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին, բայց չի ստացվի: Արտաշատում քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: 
Նա հայտնեց , որ վաղը ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնելու Սյունիքում և կոչ արեց միանալ դեպի Սյունիք ավտոերթին. 

«Վաղը առավոտյան 07.30 հազարավոր մեքենաներով մեկնում ենք Սյունիքի մարզ՝ ի աջակցություն Սյունիքի և ցույց տալու Հայաստանի Հանրապետության միասնությունը: Ես Հայաստանի բոլոր քաղաքներից, բոլոր գյուղերից մեր հայրենակիցներին, ովքեր ցանկանում են մասնակցել ազգային միասնության ավտոերթին, հրավիրում են Հանրապետության Հրապարակ, որտեղից կշարժվենք Սյունիքի մարզ»,-ասաց Փաշինյանը: