Փաշինյանը հարբած զանգել է Էջմիածնի քաղաքապետին ու հայհոյել. Mediaport -ը մանրամասներ է հայտնում

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի՝ երեկ հրապարակված սկանդալային զրույցը, որում Գասպարյանը ասում է, որ «Փաշինյանի հոգեկանը չի դիմանում» և «նա հանուն պետության պետք է գնա»,  տեղի է ունեցել հունիսի 7-ին։ Հայտնում են Mediaport տելեգրամյան ալիքը։
 

«Էջմիածնում տեղի ունեցած սակավաթիվ նախընտրական հանրահավաքից հետո, Փաշինյանը հարբած զանգել է Դիանա Գասպարյանին, նրա հասցեին վերջին հայհոյանքները տվել՝ մեղադրելով 2 տարում իր ողջ ռեսուրսը մսխելու մեջ: Փաշինյանը ծնող է հայհոյել Գասպարյանին, սպառնացել է, որ ընտրությունից հետո մաքրելու է իր շրջապատը և սկսելու է հենց Էջմիածնից: Դիանա Գասպարյանը զանգել է Սուրեն Պապիկյանին՝ տեղեկացնելու, որ հրաժարականի դիմում է գրում, Սուրեն Պապիկյանը փորձել է կանգնեցնել»,- գրում է ալիքը։ 

 

Հիշեցնենք` համացանցում երեկ տարածվեց  Սուրեն Պապիկյանի և Դիանա Գասպարյանի զրույցը: