Խոշոր ավտովթար՝ Երևանում. 39-ամյա վարորդը BMW X5-ով Սարալանջի ճանապարհին բախվել է պաշտպանիչ պատին
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես Նալբանդյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Սարալանջից դեպի Տերյան տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պաշտպանիչ պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
21-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել Արտաշատի 52-ամյա բնակչուհուն. ով հիվանդանոցում մահացել է
2021թ. հունիսի 12-ին՝ ժամը 15:30-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմաթիվ կտրած-ծակ...
Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. 29-ամյա երիտասարդը տեղում մահացել է
Երեկ՝ հունիսի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այսօր՝ ժամը 01։20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստ...
29-ամյա կինը, գտնվելով հղի վիճակում, իր մոր հետ որոշել է վաճառել երեխային
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քնն...