Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. 29-ամյա երիտասարդը տեղում մահացել է
Երեկ՝ հունիսի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այսօր՝ ժամը 01։20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բաղրամյանի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խմբերն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Արմավիրի մարզի Վանանդ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Պապոյանն է։ Պարզվել է նաև, որ հունիսի 14-ին, ժամը 21։30-ի սահմաններում Վանանդ գյուղի վերջնամասում գտնվող, չգործող «գարաժների» մոտ Վանանդ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Զաքարիա Գալոյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Երվանդաշատ գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Սերյոժա Բադասարյանի, 33-ամյա Մանվել Ասատրյանի և դեռևս չպարզված անձանց հետ։
Վիճաբանության ընթացքում Զ. Գալոյանը իր անվամբ հաշվառված մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով կրակոցներ է արձակել, ինչի արդյունքում էլ 1 կրակոց դիպել է Ա. Պապոյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի 4 կրակված պարկուճներ։ Հայտնաբերվել է նաև կասկածյալ Զ. Գալոյանը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում Զ. Գալոյանը ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրակել են ավտոմեքենայիս վրա. Արման Բաբաջանյան
Կրակել են ավտոմեքենայիս վրա:Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահա...
Սպանություն՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում
Երեկ՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից...
21-ամյա երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել Արտաշատի 52-ամյա բնակչուհուն. ով հիվանդանոցում մահացել է
2021թ. հունիսի 12-ին՝ ժամը 15:30-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ բազմաթիվ կտրած-ծակ...
Խոշոր ավտովթար՝ Երևանում. 39-ամյա վարորդը BMW X5-ով Սարալանջի ճանապարհին բախվել է պաշտպանիչ պատին
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Հովհաննես...