Մոսկվան կա՞պ է ունեցել Ryanair ընկերության օդանավի՝ Մինսկում ստիպողական վայրէջքի միջադեպի հետ․ մանրամասներ

Մեծ Բրիտանիան չի կարողացել ապացուցել, որ Ռուսաստանը ինչ որ կերպ կապ ունի Ryanair ընկերության օդանավի՝ Մինսկում ստիպողական վայրէջքի միջադեպի հետ։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, ըստ Reuters լրատվական գործակալության փոխանցման։ 

 

Ըստ հրապարակման, Լոնդոնը չի կարողացել գտնել ապացույցներ առ այն, որ Մոսկվան կապ է ունեցել օդանավի հետ տեղի ունեցած հայտնի միջադեպի հետ, որի արդյունքում ձերբակալվել է բելառուսցի ընդդիմադիր գործիչ, մեդիաակտիվիստ Ռոման Պրոտասեւիչը։ Նշենք, որ ավելի վաղ, բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ բելառուսական իշխանությունները նման քայլի չէին գնա առանց Մոսկվայի «լուռ համաձայնության»։ Կրեմլից, ինչպես եւ կարելի էր սպասել, այդ մեղադրանքները հերքեցին։