Մեծամոր քաղաքի «ՀԱԷԿ»-ին հարակից ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել

Հունիսի 11-ին, ժամը 21:04-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի «ՀԱԷԿ»-ին հարակից տարածքում՝ ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին: