Քննչական կոմիտեն քննում է քարոզարշավ իրականացնելուն առերևույթ խոչընդոտելու դեպքի հանգամանքները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից 2021թ. հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ հունիսի 9-ի ժամը 16:40-ի սահմաններում իրականացվել է քարոզարշավ, որի ընթացքում, Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ Ղափանցյան 4 հասցեի մոտակայքում գտնվող զրուցարանում, մի քանի անձինք առերևույթ խոչընդոտել են նախընտրական քարոզչություն իրականացնելուն, ինչի հետևանքով զրուցարանում գտնվող և քարոզարշավ իրականացնող անձանց միջև սկսվել է վիճաբանություն, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:

 

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից, դեպքի առթիվ հունիսի 9-ին  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

 

Կատարվում է նախաքննություն:

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քաղաքականություն

Պատահարներ