Նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին

Ասել ենք, որ այս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում, եւ այդ ընդհանուր համատեքստում մենք կշարունակենք գնալ առաջ… 

ArmLur.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը և նշել. 
 

«Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում, ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն,սակայն կան հանգամանքներ,որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։ 

Անիմաստ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն մանրակրկիտ քննութուն պետք է կատարվի եւ որոշվի յուրաքանչյուր պաշտոնատար անձի մեղավորության չափը։ 

Ի դեպ, հատուկ նրանց համար,ովքեր մեղադրում են ինձ սուտ խոսելու մեջ, ներկայացնում եմ հատված նոյեմբերի 17-ի իմ հայտարարությունից. 

«……Բոլորիս համար, շատ ծանր պայմաններով համաձայնագիրը, ընդունվել է իրոք իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքում: Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջեւ: Նախընտրել ենք շատ վատը…..»։