Ես անձամբ կարծիք ունեմ, թե ով է այդ ձայնագրությունն արել․ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել հայտնի ձայնագրության մասին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան հայտնի ձայնագրության մասին հարցին, Ֆեյսբուքյան ասուլիս ծրագրի ժամանակ ասաց, որ դա եւս մեկ անգամ ապացուցեց իրենց ասածները, այն հօդս է ցնդեցնում խոհանոցային, «պադյեզդային» խոսակցությունները, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան է վաճառել կամ ինչ-որ պայմանավորվածություն է եղել։

 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ ձայնագրությունն արվել է խմբակցության նիստի ժամանակ, որտեղ ներկա են եղել առնվազն 80 պատգամավոր, կառավարության ներկայացուցիչներ, վարչության անդամներ, մոտավորապես 100 մարդ։

 

«Ես անձամբ կարծիք ունեմ, թե ով է այդ ձայնագրությունն արել։ Ես համարում եմ դա ստորություն»,- ասաց Սիմոնյանը՝ չնշելով՝ ում մասին է խոսքը։