ԱՄՆ-ն ընդգծում է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր
Հունիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարությունում:
Հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաև` Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին:
Երկուստեք վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Կարևորվեց առաջացած հումանիտար հարցերի հասցեագրումը և Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը:
Ամերիկյան կողմն ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։
Մտքեր փոխանակվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: Ընդգծվեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ որպես ապագայում նման հանցագործությունները կանխարգելելու գործուն միջոց:
Քննարկվեցին նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափում իրականացվող հետագա աշխատանքները:
Նմանատիպ հոդվածներ
Ամենաատել օլիգարխը՝ Գռզոն, դարձավ «բյուրեղյա մաքուր, անկաշառ» իմքայլականների 5-րդ համարը. Սերժ Սարգսյան
Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ «բյուրեղյա մաքուր, անկաշառ» իմքայլականների 5-րդ համարը։ Վայոց Ձորի մարզու...
Մակրոնը Էրդողանի հետ խոսելու է ԼՂ հարցի, Հայաստանի և Ադրբեջանի բախման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժա...
Բերել հասցրել էին այն եզրին, որ հողերը պետք է տայինք….մենք դրա դեմ հուսահատ կռիվ ենք տվել․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Շուշին դիտավորյալ հանձնելու մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի...
Վերջ, հունիսի 20-ին կրկեսը փակվում է, ծաղրածուները փախնում են. Վահե Հակոբյանը՝ գործող իշխանություններին
Հունիսի 20-ին կրկեսը փակվում է, ծաղրածուներն ու աճպարարները փախնում են։ Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ աս...