Բերել հասցրել էին այն եզրին, որ հողերը պետք է տայինք….մենք դրա դեմ հուսահատ կռիվ ենք տվել․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Շուշին դիտավորյալ հանձնելու մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքին: Փաշինյանն այս թեմային անդրադարձավ քարոզարշավի շրջանակում Օձունում քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Բա իհարկե Շուշին դիտավորյալ հանձնվել է, որ դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, Հանրապետության հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեիք: Բա ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞: Հիմա Շուշիում եղած և Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց, հարցրեք, թե ով է հանձնել Շուշին: Սեյրան Օհանյանը եղել է այնտեղից պատասխանատուներից մեկը, նախկին ԳՇ պետն իրենց թիմում է, թող ասի, թե ով է հրաման տվել, թող կանգնի ասի, թե ասել են Շուշին հանձնի: Այսինքն` ես հրամա՞ն եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է»,-հարցրեց նա:
Փաշինյանը նկատեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչներ դեռ 2018-ի մայիսից ասում էին, թե Փաշինյանը եկել է իշխանության, որ հողերը տա:
«Ինչու էին ասում, որովհետև իրենք բերել հասցրել էին այն եզրին, որ հողերը պետք է տաս….Եվ մենք դրա դեմ պայքարել ենք, հուսահատ կռիվ ենք տվել, բայց ինչի՞ համար, որովհետև իմացել ենք, որ այն եզրը չի երևում, որտեղ պիտի տանք ու որտեղ այդ ամեն ինչը պետք է կանգնի, որովհետև հաջորդ փուլով Ադրբեջանի ներքին տեղահանվածների անվան տակ ադրբեջանցիները պիտի վերադառնային Ղարաբաղ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցն էլ անորոշ էր մնում:
Նմանատիպ հոդվածներ
Ամենաատել օլիգարխը՝ Գռզոն, դարձավ «բյուրեղյա մաքուր, անկաշառ» իմքայլականների 5-րդ համարը. Սերժ Սարգսյան
Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ «բյուրեղյա մաքուր, անկաշառ» իմքայլականների 5-րդ համարը։ Վայոց Ձորի մարզու...
ԱՄՆ-ն ընդգծում է՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր
Հունիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում ունեցավ ՀՀ Ա...
Մակրոնը Էրդողանի հետ խոսելու է ԼՂ հարցի, Հայաստանի և Ադրբեջանի բախման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ցանկանում է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժա...
ՌԴ-ն և Թուրքիան քննարկել են Սիրիայի, Ղարաբաղի և Ուկրաինայի հարցերը
Ռուսաստանի Դաշնությունը և Թուրքիայի Հանրապետությունը երկու երկրների արտաքին գերատեսչությունների մակարդակով տեղի ունեցած...