Բայդենն ու Էրդողանը կհանդիպեն․ կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունիսի 14-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ Սպիտակ տունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել սպասվելիք հանդիպման օրակարգին։
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկելու են Միջերկրական ծովի արևելքին, Սիրիային, Իրանին, Լեռնային Ղարաբաղին (Արցախ) առնչվող հարցեր։
Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում։
Էրդողանը և Բայդենն անդրադառնալու են նաև ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններին։
Նմանատիպ հոդվածներ
Հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովն այսօր լրագրողներին հայտնել է, որ «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց, Ալիևին պաշտոնապես ասում եմ. Նիկոլ Փաշինյան
Համաձայն եմ, Ալիևին էլ պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիներ դիմաց: Այս մասին այսօր ապարանցիների հետ հանդիպ...
Քիչ առաջ Գեղարքունիքում հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակեց խոստացված ձայնագրությունը. Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին: Անցավ Ս...
Լապշինը գրել է, թե ինչի համար են պետք հայ ռազմագերիները Ադրբեջանին
«Հայ զինվորականների գերեվարումն Ադրբեջանին պետք էր ապագա առևտրի համար»․ Ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշ...