Այսօր գերեվարված հայ զինծառայողը վերադարձվե՞լ է

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ այսօր գերեվարված հայ զինծառայող Արթուր Քաթանյանը արդեն վերադարձվել է հայկական կողմին։ Հաղորդվում է, որ զինծառայողի ազատ արձակման շուրջ առավոտից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարել գեներալ Մուրադովը։

Հավելենք, որ ՀՀ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ընդունել է հայ զինծառայողի մոլորվելու փաստը։