Հասարակություն

Այսօր ավելի շատ հնարավորություն եմ տեսնում Արցախի հարցը մեր ուզածով լուծելու համար․ Փաշինյան

Այսօր ավելի շատ հնարավորություն եմ տեսնում Արցախի հարցը մեր ուզածով լուծելու համար․ Փաշինյան

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր ավելի շատ հնարավորություններ է տեսնում ղարաբաղյան հարցը հայկական կողմի պատկերացումներին համապատասխան լուծելու համար, քան, օրինակ, չորս տարի առաջ: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչների հետ քարոզարշավի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով ՝ ինքն առաջին հայացքից տարօրինակ բան է ասում։ Բայց իրականում «ինքը գիտի, թե ինչ է ասում»: Խնդիրն այն է, որ որոշակի հանգամանքներից ելնելով չի կարող մանրամասներ հայտնել։ Նույն հանգամանքներից ելնելով` Փաշինյանը 2018 կամ 2019 թվականներին չէր կարող բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները։

«Կարող եմ միայն ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արձանագրվել է Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ճշգրտելու համար  բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը։ Եվ մենք պատկերացնում ենք, որ այս բոլոր իրադարձություններից հետո «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործման հնարավորություններն էականորեն մեծացել են։ Մեզ հարկավոր է հետևողական աշխատանք այս ուղղությամբ», - ասել է վարչապետի պաշտոնակատարը։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250