Հասարակություն
Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը կլինի արձակուրդում
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ներառյալ կլինի արձակուրդում: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 7-18-ը ներառյալ:
2. Սահմանել, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը»,- ասված է որոշման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Միջադեպն՝ ամենայն հավանականությամբ, հունիսի 2-ին է եղել․ մանրամասներ հայտնի տեսանյութի մասին
Զինվորների դիերը մեզ մոտ բերվել են ամբողջովին որդերի թրթուրներով պատված, ունենք գայլերի կողմից հոշոտված դիակներ. դատաբժիշկ
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը․ ՊՆ
Կտեսնենք կադրային ջարդուփշուր, վզներից բռնած դուրս եմ շպրտելու, պատրաստվեք քաղաքացիական վրեժի․ Փաշինյան
Ավելին Հասարակություն բաժնից
Գևորգ Պապոյանը ներկայացրել է էլեկտրական մեքենաների քվոտայի մնացորդները
Մեկնարկել է երեխաների նպաստների հունիս ամսվա վճարումը
12-ամյա աշակերտին էքսկուրսիայի ժամանակ քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել
ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել
4.0