2018 թ. ստանձնել ենք իշխանությունը, երբ Հայաստանը՝ որպես պետություն, նման է եղել անդունդը գլորվող մեքենայի․ Փաշինյան

2018 թ. ստանձնել ենք իշխանությունը, երբ Հայաստանը՝ որպես պետություն, նման է եղել անդունդը գլորվող մեքենայի, որը ոչ անիվ ունի, ոչ շարժիչ, ոչ արգելակ և ոչ էլ ղեկ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Գայ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ 

 

«Այո, 2 տարվա ընթացքում մենք արել ենք ամեն ինչ, որ մեր երկիրը պոտենցիալ աղետի նկատմամբ դիմակայունություն ունենա»,-ասաց նա։ 

Նա ներկայացրել է իրենց իշխանության օրոք կատարված աշխատանքները: «Եթե նախորդ 20 տարիներին մեր երեք տարվա արածի տեմպի մեկ երրորդը պահպանվեր, ուրիշ վիճակ կունենայինք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ 2018 թ. հետո Արմավիրի մարզում կրկնապատկվել են ջերմոցների քանակը, կաթիլային ոռոգման համակարգերի թիվը, սառնարանային տնտեսությունների թիվը և այլն: