Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են այցելել հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են այցելել հայ-ադրբեջանական սահման
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) առաջիկայում կարող են պայմանավորվել Ադրբեջանի եւ Հայաստանի սահման այցելելու հնարավորության…

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շաֆերը (ԱՄՆ) առաջիկայում կարող են պայմանավորվել Ադրբեջանի եւ Հայաստանի սահման այցելելու հնարավորության շուրջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Շատ կարեւոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մոտ ժամանակներս հաջողվի հասնել տարածաշրջան եւ տեղում իրավիճակը պարզել, կողմերի հետ արդեն տեղում խոսել»,- ասել է նա,- Դա շատ կարեւոր է։ Կարծում եմ, որ նման հնարավորություններ կարող են բացվել շատ մոտ ժամանակներս»: «Բացի այդ, իհարկե, սուր է դրված բնակչությանն օգնելու համար միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը թույլատրելու հարցը: Այստեղ նույնպես բազմաթիվ կազմակերպչական մանրամասներ կան, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում»,- հավելել է Լուկաշեւիչը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250