Հրաչ Հակոբյանը չպատասխանեց հարցին՝ իր կարծիքով Տավուշում ադրբեջանական հողեր կան, թե՝ ոչ
Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, այդ ոլորտը, քարտեզագրումը, չգիտեմ որտեղ ինչ անկլավներ կան, այնպես որ թույլ տվեք չմեկնաբանել Վահե Ղալումյանի ասածը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կիսում է իր թիմակցի հայտարարությունը, թե Տավուշում կան ադրբեջանական հողեր:
«Եթե կան անկլավներ, այդտեղ անհանգստանալու որևէ բան կա՞: Եթե բոլորը գիտեն, որ կան անկլավներ»,-ասել է նա:
Հարցին՝ պատմությունն իրենց համար Խորհրդային Միությունի՞ց է սկսվում, նա ասել է, կարելի է շատ ավելի հետ գնալ, սակայն ինչ-որ մի ելակետային բան պետք է լինի:
Նա նշել է, որ գյուղեր հանձնելու մասին որևէ խոսք չկա, դեռ քննարկումներ են ընթանում:
Հակոբյանը նաև հիշեցրել է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ հնարավոր է նաև, որ ֆիքսվեն հենց այսօր գոյություն ունեցող տարածքները, այսօրվա քարտեզը:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...