ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair-ի օդանավի անձնակազմի և ավիակարգավարի զրույցից հատվածներ
Բելառուսական հեռուստաալիքները հատվածներ են հրապարակել Մինսկում արտակարգ վայրէջք կատարած Ryanair ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի և ավիակարգավարի բանակցությունների ձայնագրությունից:
ОНТ հեռուստաալիքը հրապարակել է ավիակարգավարի խոսքի ձայնագրությունը, երբ վերջինս անգլերենով հայտնում է, որ օդանավակայանի անվտանգության ծառայությունն էլեկտրոնային փոստով հաղորդում է ստացել պայթյունի վտանգի մասին:
Երկրորդ հատվածից, որը ներկայացրել է Беларусь 1 հեռուստաալիքը, պարզ է դառնում, որ վայրէջք կատարելու մասին որոշումը կայացրել է անձնակազմը:
«Մինսկում վայրէջք կատարելու խորհրդատվությունը որտեղի՞ց է ստացվել: Այն ստացվել է ավիաընկերությունի՞ց, մեկնարկի օդանավակայանի՞ց, թե՞ ժամանման օդանավակայանից,- հարցնում է ավիակարգավարը, -Դա մեր առաջարկությունն է»,- պատասխանել են անձնակազմից:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավը, որն իրականացնելիս է եղել Աթենք-Վիլնյուս չվերթը, մայիսի 23-ին արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA Telegram ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՐՏԱԿԱՐԳ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայծակի ուժգին հարվածը Երևանում
Այսօրվա կայծակը Երևանում և մի շարք մարզերում զրկել է բնակչությանը լուսավորությունից:Տեսանյութը` Մարինե Մանուչարյանի ֆեյս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պտտահողմ` Էջմիածին-Զվարթնոց տարածքում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Երեկ Էջմիածին-Զվարթնոց տարածքում դիտված պտտահողմը։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞րքան ժամանակ է տվել ՀՀ-ն Ադրբեջանին՝ գերիներին վերադարձնելու համար և ի՞ նչ կլինի եթե չվերադարձնեն տղաներին
Պաշտպանության նախարարությունում այս պահին ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ ընթանում է մամուլի ասուլիս։&...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Թշնամին Վարդենիսի ուղղությամբ 7 գյուղ առաջ է եկել, 20 զինծառայող շրջափակման մեջ է». Գեղարքունիքի բնակչուհի
«Թշնամին Վարդենիսի ուղղությամբ 7 գյուղ առաջ է եկել, 20 զինծառայող շրջափակման մեջ է». Այս մասին ուղիղ եթերի միջոցով...