Պատահարներ
Քադիրովի ներկայացուցչի օգնականն իր ոստիկան ընկերոջ հետ ծեծի է ենթարկել ադրբեջանցուն և առևանգել նրա մեքենան
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանում Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի ներկայացուցչի օգնական Ալի Սայդաևն իր ոստիկան ընկերոջ հետ ծեծի է ենթարկել ադրբեջանցու և առևանգել նրա մեքենան, հայտնում է «Кавказ Реалии»-ն:
«Սայդաևը ոստիկանի հետ նստած է եղել «Տվոյա Չայխոնա» սրճարանում: Հասունացել է կոնֆլիկտ, որի ընթացքում կասկածյալները տղամարդուց մեկ միլիոն ռուբլի են հափշտակել ու առևանգել Lexus մակնիշի ավտոմեքենան: Կոնֆլիկտը վերաճել է կռվի, ինչի հետևանքով կոտրվել է ադրբեջանցու ծնոտը: Կասկածյալները վերցրել են նրա մեքենան և դիմել փախուստի»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը:
Նշվում է՝ դեպքից հետո ոստիկանը հեռացվել է աշխատանքից: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ ադրբեջանցին Նիժնևարտովսկի շրջանի բնակիչ է:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաստատում է՝ ադրբեջանցիների կրակոցից զոհվել է կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, կա վիրավոր
Սիրիայում ցուցարարներին ցրելու համար կրակ են բացել. հիգ մարդ զոհվել է
Իրանցի գեներալին ոչնչացնելու համար 3 դիպուկահար է աշխատել․ նոր մանրամասներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում բռնցքամարտի մրցաշարի ընթացքում մասսայական ծեծկռտուք է սկսվել
5.0