«Մենք հիմա բացառապես նոր իրավիճակ ունենք և այս ուղղությամբ պետք է ճիշտ կողմնորոշվել». Սուրեն Սարգսյան
Այսօր փորձելու ենք հասկանալ, թե ԱՄՆ-ն ինչ քաղաքականություն է վարելու նոր վարչակազմի օրոք Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի նկատմամբ: Նաև փորձելու ենք հասկանալ, թե ինչ քաղաքականություն է վարելու մեր տարածաշրջանում Թուրքիան և թե որքանով են համապատասխանում ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը: Այս մասին այսօր հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նշեց, որ այսօրվա ֆորումի նպատակն է հասկանալ, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում և հատկապես վերջին շրջանի իրադարձությունների նկատմամբ ինչ հետաքրքրությունի ունի ԱՄՆ-ն:
«Գլոբալ տարածաշրջանային խնդիրներ ենք փորձելու հասկանալու, բավականին լայն քննարկում է լինելու՝ հասկանալու մեր տեղը, դերը, նշանակությունը տարածաշրջանում: ԱՄՆ-ն և Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են և պետությունները, որքան էլ, որ այսօր ունենան լարված հարաբերություններ միմյանց հետ, միևնույն է՝ բոլորը հասկանում են, որ ապագայում այս երկու երկրների ռազմական հարաբերությունները շարունակական բնույթ են ունենալու»,– ասաց նա:
Սարգսյանի խոսքով՝ այս առումով կարևոր է, որ հասկանանք նաև մեր անելիքները, որպեսզի պարզ լինի, թե Հայաստանն ինչպես պետք է կառուցի իր արտաքին քաղաքական առաջնահերթությունը, որպեսզի կարողանա ադեկվատ պատասխանել գլոբալ պարտահրավերներին:
«Հայաստանն առաջին հերթին արտաքին քաղաքականության հստակ օրակարգ ունենա: Հայաստանի գործը շատ ավելի բարդ է լինելու, քան վերջին 30-տարիներին վարած արտաքին քաղաքականությունը: Մենք հիմա բացառապես նոր իրավիճակ ունենք և այս ուղղությամբ պետք է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի էլ ավելի ճակատագրական սխալներ չանենք»,- ասաց նա և հավելեց, որ շատ կարևոր է հասկանալ, թե որն է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը ԼՂՀ-ի հարցում, սակայն այս առումով որևէ հարցի պատասխան չկա:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ հետևանքներ կունենա Տիգրանաշենն ադրբեջանցիներին տալը. այս տարածքով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, կամ կպահանջվի Ադրբեջանի վիզա
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը տեսանյութ է հրապարկել, որում մանրամասներ է ներկա...
«Ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում․ Իլհամ Ալիև
Այսօր «ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում: Երբ նրանք ուզում են միմյան...
Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին: Հայաստանո...
Իրանիում է գտնվում 160 հայ զինվոր. Պաշտպանության նախարարությունն այս թեմայով մեկնաբանություն չունի
Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանմ...