«Ալիևին պետք ա, որ Հայաստանն ինքն իր ձեռքով Արցախի հարցը փակի». Սարգիս Հովսեփյան
Գրող Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարճ ասած՝ Ալիևն ասում ա՝ հրաժարվե՛ք Արցախից, ճանաչե՛ք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախով հանդերձ, համաձայնե՛ք, որ Արցախի հարցը լուծվել, փակվել է, խաղաղություն կլինի, գազ ու առևտուր կլինի, կալբաստ-մալբաստ կլինի և այլն: Դեմարկացիան ու դելիմիտացիան էս իրավիճակում հենց Ալիևի պահանջների իրագործումն ա: Սպառնալիքի ու շանտաժի տակ, առանց նախորդ պայմանավորվածությունները իրագործելու՝ Հայաստանի ձեռքով թեման փակելը: Չգիտեմ՝ էդ ոնց ա 100 տոկոս Հայաստանի շահերից, բայց 180 տոկոսով Ադրբեջանի շահերից ա: Այսինքն՝ Ալիևին պետք ա, որ Հայաստանն ինքն իր ձեռքով Արցախի հարցը փակի, որից հետո ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ Մինսկի խումբ և այլն, ո՛չ էլ Հայաստանը անելիք չեն ունենա: Էլ ի՞նչ անեն, եթե կողմերը իրար հետ լեզու են գտել: Արցախի ու արցախցիների հարցը կդառնա մաքրագույն ներքին հարց Ադրբեջանի համար: Էս ա ամբողջ նպատակը էս փաստաթղթի, որը մարդամեկը հայտարարում ա Հայաստանի շահերից:
Եթե մարդիկ կան, որ համարում են, որ սա Հայաստանի շահերից ա բխում, ուրեմն թող էնքան դուխ ունենան, որ ասեն՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը Հայաստանի շահերից ա բխում, թող հայտարարեն, որ Արցախի հարցը համարում են Ադրբեջանի ներքին հարց, որովհետև հետևանքը էդ ա լինելու»:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ հետևանքներ կունենա Տիգրանաշենն ադրբեջանցիներին տալը. այս տարածքով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, կամ կպահանջվի Ադրբեջանի վիզա
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը տեսանյութ է հրապարկել, որում մանրամասներ է ներկա...
«Ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում․ Իլհամ Ալիև
Այսօր «ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում: Երբ նրանք ուզում են միմյան...
Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին: Հայաստանո...
Իրանիում է գտնվում 160 հայ զինվոր. Պաշտպանության նախարարությունն այս թեմայով մեկնաբանություն չունի
Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանմ...