ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգերը պատմում է՝ երկու ծննդաբերություններից հետո էլ իրեն ուրիշի երեխա են բերել
TikTok-ում տարածվող, ավելի քան երեք միլիոն դիտում գրանցած այս տեսանյութն այն մասին է, թե ինչպես են հիվանդանոցում կնոջը երկու անգամ իր նորածինների փոխարեն ուրիշ երեխաներ բերել։ Կնոջ խոսքով, եթե դեպքը մեկ անգամ տեղի ունենար, կարելի էր համարել պատահականություն է, բայց երկուսն արդեն օրինաչափություն է:
Բլոգեր Բեքի Մարտինը պատմում է, որ ծննդաբերելուց հետո իրեն երկու անգամ փորձել են սխալ երեխա տալ: Առաջին ծննդաբերությունից հետո նրա մոտ մի տղա են բերել և ասել՝ իր փոխարեն կերակրել են երեխային:
«Ի՞նչ է, ես կրծքո՞վ եմ կերակրում»,- հարցրել է կինը, ինչին ի պատասխան՝ հիվանդանոցի աշխատակիցները նշել են՝ «Օ՜, ներեցեք, սա ձեր երեխան չէ»:
Հատկանշական է, որ երկրորդ ծննդաբերությունից հետո կնոջ հիվանդասենյակ են բերել մի աղջկա, այն պարագայում, երբ Մարտինի նորածին դուստրն այդ ընթացքում արդեն իսկ իր հետ էր:
Մարտինը շեշտել է, որ, հաշվի առնելով նախորդ փորձերը, երրորդ ծննդաբերությունից հետո ինքը հրաժարվել է երեխային տեսադաշտից հեռու թողնել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական կողմը վերապահումների դիմաց պարտավորվել է իր զորքի մի մասը հետ տանել. Վահե Հակոբյան
Ինչպես արդեն հայտնել էինք Սև լիճ կոչվող տարածքում ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ են եկել և հրաժարվում են հետ գնալ։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեք հայ գերիներ են վերադառնում. դա միայն ՌԴ ղեկավարության և գեներալ Մուրադովի շնորհիվ է
Երեք հայ գերիներ են վերադառնում: Դա միայն ՌԴ ղեկավարության և գեներալ Մուրադովի շնորհիվ է: Այս մասին լրագրողների հետ զրու...
Այսօր ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքի դիրքերը պաշտպանող կամավորները փակել են ճանապարհը` պահանջում են վերադարձնել իրենց զենքերը
Սյունիքի դիրքերը պաշտպանող կամավորները, որոնց զենքերը Փաշինյանի սկանդալային այցից հետո հավաքեցին, այս պահին փակել են Գոր...