ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական կողմը վերապահումների դիմաց պարտավորվել է իր զորքի մի մասը հետ տանել. Վահե Հակոբյան
Ինչպես արդեն հայտնել էինք Սև լիճ կոչվող տարածքում ադրբեջանցիները մի քանի կիլոմետր առաջ են եկել և հրաժարվում են հետ գնալ։ Հայկական կողմը ռուս խաղաղապահների հետ բանակցություններ են վարում ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար։
Auroranews-ի զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը` ներկայացնելով Սյունիքում այս պահին ստեղծված իրավիճակը ասաց, որ հակառակորդի հետ բանակցությունները ավարտման փուլում են:
«Ադրբեջանական կողմը վերապահումների դիմաց պարտավորվել է իր զորքի մի մասը հետ տանել, որոնք տեղակայել են ՀՀ տարածքում, սակայն այստեղ լրջագույն հարցեր առաջացնում են այդ վերապահումները և անհասկանալի է, թե ինչի դիմաց:
Երրորդ օրն է արդեն վերցրել են մեր տարածքները, ինչքան հասկանում եմ մեր տարածքները առևտրի առարկա են սարքում ` մնացած տարածքներում դիրքեր ունենալու համար»,-ասաց Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեք հայ գերիներ են վերադառնում. դա միայն ՌԴ ղեկավարության և գեներալ Մուրադովի շնորհիվ է
Երեք հայ գերիներ են վերադառնում: Դա միայն ՌԴ ղեկավարության և գեներալ Մուրադովի շնորհիվ է: Այս մասին լրագրողների հետ զրու...
Այսօր ադրբեջանական ԶՈՒ-երը փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ
Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքի դիրքերը պաշտպանող կամավորները փակել են ճանապարհը` պահանջում են վերադարձնել իրենց զենքերը
Սյունիքի դիրքերը պաշտպանող կամավորները, որոնց զենքերը Փաշինյանի սկանդալային այցից հետո հավաքեցին, այս պահին փակել են Գոր...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ
Քիչ առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ ադրբեջացիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը: Auroranews-ը տեղեկատվությ...