«Հաղթանակ» զբոսայգում պաշտոնատար անձինք խուսափեցին պատասխանել Շուշիի վերաբերյալ որեւէ հարցի. NEWS
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել են Հաղթանակի զբոսայգի: Նրանք խուսափում էին պատասխանել NEWS.am-ի հարցերին:
Մասնավորապես, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճշտելով, որ լրագրողը NEWS.am-ից է, ասաց, որ հարցերի կպատասխանի միայն տոնակատարությունից հետո:
Հարցին, թե ինչ է Շուշին հանձնելուց հետո ինչ է նշանակում իրենց համար մայիսի 9-ը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը միայն արձագանքեց. «Հետո կխոսենք»: Նույն պատասխանը տվեց նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պաշտպանության նախարար Վաղարշահ Հարությունյանը նույն հարցին կարճ պատասխանեց՝ «Հաղթանակ»:
Իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Եթե որեւէ մեկնաբանություն տալու լինեի, անպայման ասուլիս կհրավիրեի, կամ ձեզ կհրավիրեի, ինտերվյու կտայի»:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ խղճով է Եռաբլուր եկել . Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց հարցին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվա առթիվ այց...
Ի՞նչ հետևանքներ կունենա Տիգրանաշենն ադրբեջանցիներին տալը. այս տարածքով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, կամ կպահանջվի Ադրբեջանի վիզա
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը տեսանյութ է հրապարկել, որում մանրամասներ է ներկա...
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տա...
Այսօր Շուշին մեզ հետ չէ. Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձ է հղել Հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման...