ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նևրոզների կլինիկայի շենքը հանվել է աճուրդի 163 մլն 576 հազար դրամով. Tert. am
«Նևրոզների կլինիկա» հիվանդանոցի 50 մահճակալը գրեթե միշտ զբաղված է եղել: Մարդիկ եկել են, անվճար բուժվել ու հեռացել: Կենտրոնն ապահովում է ոչ միայն քաղաքացիներին, այլև մեծ օգնություն է ցուցաբերել 2016-ի պատերազմից տուժած զինվորականներին: Նույն խնդիրը կա այսօր: 44 օրյա պատերազմից հետո բազմաթիվ զինծառայողներ և նրանց հարազատները սպասում են այցի իրենց հերթին, բայց շոտով նրանց կառաջարկեն այլընտրանք Նուբարաշենի կամ Ավանի հոգեբուժարան:
Նևրոզի ու հոգեբուժարանի տարբերության մասին կենտրոնի տնօրենը բազմիցս բացատրել է պատկան մարմիններին: Պատասխանը մեկն է՝ փող չկա, ֆինանսը չի հերիքում: Կենտրոնն էլ կփակվի այն ժամանակ, երբ գնորդ հայտնվի:
Գործադիրի նախագծով «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը վաճառքի են հանել 163 մլն 576 հազար դրամով: Շենքը վաճառքի ենթակա է վերջին 3 տարում և ամեն տարի էլ ավելի թանկ: Իսկ այս տարեսկզբին էլ, որոշել էին պետպատվերը դադարեցնել:
ԽՍՀՄ նախկին երկրներից Վրաստանն ու Ադրբեջանը չունեն մասնագիտացված նևրոզի կենտրոն: Սովետական տարիներին այպիսի ընդամենը 2 կլինիկա է կառուցվել, մեկը Մոսկվայում, մյուսը՝ Հայաստանում և սպասարկել են բոլոր երկրներին: Հոլանդացի գործընկերներն էլ օգնել են նորոգման հարցերում, 2-րդ հարկն ամբողջությամբ կահավորել են, բայց իմանալով, որ շենքը վաճառվում է, դադարեցրել են առաջին հարկի վերազինումը և հեռացել նեղացած, կարծելով, թե իրենց ստել են:
Մանրամասները՝ Tert. am-ի տեսանյութում։