ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հիմա ես նիստը դադարեցնե՞մ. Ես ասեմ՝ ում չեմ սիրում, հոսանքազրկում եմ. Քոչարյանը՝ կին օպերատորին
Դուք օպերատոր եք և կանգնեք այնտեղ, որտեղ Ձեզ համար նախատեսված է: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պահանջելով, որ օպերատոր Միլենա Պողոսովա կանգնի այն վայրում, որը նախատեսված է լրագրողների և օպերատորների համար:
«Դուք հիմա պատգամավորի տեղում եք նստած ․․․ կանգնեք էնտեղ, որտեղ ձեզ համար նախատեսված է ․․․ չէ, հիմա ես նիստը դադարեցնե՞մ։ Ես ասեմ՝ ում չեմ սիրում, հոսանքազրկում եմ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: